Marca. Բարսելոնան արագորեն հրաժարվել է Գրիզմանին ձեռք բերելու մտքից

Marca. Բարսելոնան արագորեն հրաժարվել է Գրիզմանին ձեռք բերելու մտքից

18/03/2019 - 15:12

«Բառսելոնան» չի փորձի ձեռք բերել «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:

Կատալոնացիները ցանկանում են երկարաժամկետ փոխարինող գտնել 32-ամյա Լուիս Սուարեսին: Ըստ Marca-ի՝ «Բարսելոնային» ավելի շատ համապատասխանում են Լուկա Յովիչը («Այնտրախտ»), Տիմո Վերները («ՌԲ Լայպցիգ») և Մաքսի Գոմեսը («Սելտա»):

Թերթի կարծիքով՝ Գրիզմանին չհրավիրելու ևս մեկ պատճառ է ֆրանսիացու` անցած տարվա մերժումը «Բարսելոնային»:Նա մերժել էր «կապտանռնագույնների» առաջարկը Ժերար Պիկեի նկարահանած վավերագրական ֆիլմում:

Այդիսկ պատճառով «Բարսելոնայի» խաղացողները, հատկապես Պիկեն, չեն ցանկանում տեսնել Գրիզմանին թիմի կազմում:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023