Երևանը համալրվել է 2 հայ ֆուտբոլիստներով
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նորեկ «Երևանը» 2 համալրում ունի:
Թիմում է հանդես գալու «Փյունիկի», «Շիրակի», «Վենտսպիլսի», «Դնեպրի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը:
«Երևանի» գույներն է պաշտպանելու նաև, պատանեկան հավաքականների նախկին ֆուտբոլիստ, «Փյունիկում», «Արարատում» հանդես եկած և Երևանի «Լոկոմոտիվից» հեռացած Գեղամ Թումբարյանը:
# Երևան