FA Cup. ՄՅՈւ-ն լքում է պայքարը՝ պարտվելով Վուլվերհեմփթոնին (տեսանյութ)

FA Cup. ՄՅՈւ-ն լքում է պայքարը՝ պարտվելով Վուլվերհեմփթոնին (տեսանյութ)

17/03/2019 - 01:48

Անգլիայի Գավաթի խաղարկության (FA Cup) քառորդ եզրափակչում «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին». «գայլերը» հաղթեցին 2:1 հաշվով:

Հանդիպման 70-րդ րոպեին Ռաուլ Խիմենեսը բացել է հաշիվը: 6 րոպե անց այն կրկնապատկել է Դիոգո Ջոտան:

90+5-րդ րոպեին Ռեշֆորդը կրճատել է հաշվի տարբերությունը. մանչեսթերցիներին ավելին անել չի հաջողվել:

Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմը դուրս է գալիս Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ են «Ուոթֆորդը» և «Մանչեսթեր Սիթին». վերջին ուղեգիրը վճռելու են «Միլոուլը» և «Բրայթոնը»:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023