Երբ կամքը վեր է ամեն ինչից. Բրայթոնը FA Cup-ի կիսաեզրափակչում է (տեսանյութ)
Անգլիայի FA Cup-ի քառորդ եզրափակչում կայացավ «Միլոուլ»-«Բրայթոն» անչափ հետաքրքիր հանդիպումը: Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2, լրացուցիչ ժամանակը գոլազուրկ էր, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Բրայթոնի» ֆուտբոլիստները:
Մինչև 88-րդ րոպեն «Միլոուլը» հաղթում էր 2:0 հաշվով: Լոկադիան հենց այդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 90+5-րդ րոպեին Մարչը հավասարեցրեց հաշիվը:
11 մետրանոց հարվածաշարի հենց մեկնարկում «Բրայթոնի» ֆուտբոլիստը հարվածեց դարպասաձողին, բայց այնուհետև դարպասապահի մեկ հաջող սեյվը և «Միլոուլի» խաղացող Կուպերի բարձր հարվածը վճռեցին ամեն ինչ:
«Բրայթոնը» գերկամային հաղթանակի շնորհիվ դառնում է Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը: Հիշեցնենք, որ եզրափակչի համար պայքարելու են նաև «Ուոթֆորդը», «Մանչեսթեր Սիթին» և «Վուլվերհեմփթոնը»:
«Միլոուլի» ֆուտբոլիստի վրիպումը, որը հաղթական էր «Բրայթոնի» համար: # FA-Cup