Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia 2025-ին իր Web3 լուծումներով 🎥

Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia 2025-ին իր Web3 լուծումներով 🎥

04/03/2025 - 20:18


Ս.թ. փետրվարի 23-25-ը Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia-ին՝ 31D տաղավարում ներկայացնելով իր Web3 պրոդուկտները և ծառայությունները։ Ընկերության B2C պորտֆոլիոն ներառում է Fastex Exchange, Fastex Pay, Fastex Wallet, Fastex Card, YoCerebrum պրոդուկտները, ftNFT մարքեթփլեյսը և ֆիզիկական տարածքները։

Միջոցառմանը Fastex էկոհամակարգը ներկայացրել է B2B լուծումների փաթեթ՝  BaaS (Blockchain as a Service) «բլոկչեյնը որպես ծառայություն» լուծումը, սեփական կրիպտոակտիվի զարգացման հեռանկարները և white label կրիպտո փոխանակման հարթակի առանձնահատկությունները։ Վերջինս ընկերություններին թույլ է տալիս ստեղծել և կառավարել սեփական փոխանակման հարթակներ և ինտեգրել տարբեր կրիպտոակտիվներ։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը փետրվարի 24-ին մասնակցել է «Տեսլականից իրավական կարգավորումներ․ ինչպես են ԱՄԷ-ը ձևավորում Web3-ի ապագան» թեմայով քննարկմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվային տնտեսության վրա օրենսդրական կարգավորումների ներգործությանը և կայուն աճի ապահովմանը։


Հիշեցնենք, որ Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Walletը և ftNFTն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023