Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ԱՄՆ շուկա  Bitcoin 2025-ի շրջանակում 

Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ԱՄՆ շուկա  Bitcoin 2025-ի շրջանակում 

19/06/2025 - 17:07

Ս․թ․ մայիսի 27-29-ը Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ամերիկյան շուկա՝ հասանելի դառնալով ԱՄՆ-ի 27 նահանգներում։ Ընկերության ներկայացուցիչները մասնակցել են Լաս Վեգասում կայացած Bitcoin 2025-ին՝ բլոկչեյն ոլորտի ամենամասշտաբային իրադարձություններից մեկին, որը մեկ վայրում է  միավորել Web3 պրոդուկտերը և ծառայությունները։

Fastex US ընկերության մենեջեր Վահե Բալյանը նշել է․ «Fastex Exchangeի  ներկայությունը Միացյալ Նահանգներում հարթակի համաշխարհային զարգացման կարևոր մասն է։ Այս տարածաշրջանը Web3 տեխնոլոգիական լուծումների համար ապահով, արդեն ձևավորված օրենսդրական կարգավորումներով  և օգտատերերի համար լավագույն փորձառությամբ միջավայր է»։

Fastex US-ն աշխատում է Fastex էկոհամակարգից առանձին՝ իր  ենթակառուցվածքներով և ինքնուրույն կառավարմամբ։ Այս պահին հարթակն ԱՄՆ քաղաքացիներին առաջարկում է սփոթ թրեյդինգի ծառայություն մի շարք կրիպտոակտիվներով ՝ Bitcoin (BTC), Ether (ETH), Fasttoken (FTN), XRP, Solana (SOL),  Cardano (ADA) և այն։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանն ամերիկյան հայտնի CoinDesk լրատվական կայքի հետ զրույցում ընդգծել է հատկապես այս ժամանակահատվածում և օրենսդրական այսպիսի փոփոխությունների համատեքստում այս տարածաշրջան մուտք գործելու դրական հնարավորությունը. «Տեղի են ունեցել մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ հաշվի առնելով ԱՄՆ կառավարության մոտեցումները։ Ռիսկեր կան, բայց դրանք ցածր են», – ասել է նա:

Միջոցառման շրջանակում Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը News.Bitcoin-ի հետ զրույցում կիսվել է նորարարության և կարգավորումների վերաբերյալ Fastex-ի մոտեցումներով․ «Մենք պետք է համագործակցենք կարգավորումներ մշակողների հետ, քանի որ և՛ մենք, և՛ նրանք միմյանցից սովորելու բաներ ունենք։ Սա միասնական ճանապարհ է, որտեղ հաճախորդների անվտանգությունը և պաշտպանվածությունն առաջնային է»։

Fastex US նախագծի մեկնարկը Bitcoin 2025-ի ընթացքում ազդարարվել է կրիպտո փոխանակման հարթակի մուտքով ամերիկյան շուկա՝  ընդլայնելով  Fastex-ի ներկայությունն այդ տարածաշրջանում։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023