Fastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից 🎥
Fastex-ն ստացել է «Թվային ֆինանսական ակտիվներ» (Virtual Financial Assets – VFA) 4-րդ դասի արտոնագիր Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի (Malta Financial Services Authority – MFSA) կողմից։ Լիցենզավորման գործընթացում MFSA-ն ուսումնասիրել է Fastex-ի գործունեության վերաբերյալ ծավալուն տվյալներ, ներառյալ՝ ֆինանսական կայունությունը, ռիսկերի գնահատումը, կորպորատիվ կառավարման սկզբունքները, ինչպես նաև կառուցվածքային և գործառույթային մի շարք առանձնահատկություններ։
Fastex-ի VFA 4-րդ դասի արտոնագիրը թույլ կտա առաջարկել ծառայությունների առավել լայն շրջանակ, այդ թվում՝
- Ակտիվների պահառություն և ներկայացուցչական ծառայություններ,
- Գործարքների կատարում այլ անձանց անունից,
- Թվային ակտիվների տեղաբաշխում,
- Գործարքների ընդունում և փոխանցում,
- VFA փոխանակման հարթակի գործարկում,
- Փոխանցման ծառայություններ:
«MFSA-ի VFA 4-րդ դասի արտոնագրի հաստատումը Fastex-ի համար կարևոր քայլ է։ Այս կերպ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք Fastex-ի պատրաստակամությունը՝ հետևելու սահմանված օրենսդրական կարգավորումներին և անցում կատարելու MiCA-ի (Markets in Crypto Assets Regulation) սահմանած չափորոշիչներին», -նշել է Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը։
Ի լրումն Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) ստացված արտոնագրի՝ Fastex-ն ստացել է Դուբայի Թվային ակտիվների կարգավորող մարմնի կողմից (VARA) նախահաստատում և որպես թվային ակտիվների փոխանակման հարթակ գրանցված է Լիտվայում։
Malta Financial Services Authority-ն Մալթայում գործող ֆինանսական ծառայություններ կարգավորող միակ մարմինն է։ MFSA-ն զբաղվում է ֆինանսական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, միջնորդ կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների օրենսդրական կարգավորումներով։ 2018 թ. MFSA-ն զբաղվում նաև է Թվային ակտիվներով ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության կարգավորմամբ և վերահսկմամբ։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT–ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:
# Fastex, Interfootball