Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի բոլոր հանդիպումները հետաձգվել են 📸
Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի բոլոր հանդիպումները հետաձգվել են 📸
27/02/2026 - 22:14

Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի բոլոր հանդիպումները հետաձգվել են, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՀՖՖ Մրցումների բաժինը նման որոշում է կայացրել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Փետրվարի 27-ին Հայաստանի ամբողջ տարածքում առատ ձյուն է տեղացել։

Հանդիպումների վերանշակման մասին ՀՖՖ-ն հանդես կգա հավելյալ հայտարարությամբ։

16-րդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.

  • «Գանձասար» – «Ուրարտու»
  • «Վան» – «Արարատ»
  • «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»
  • ԲԿՄԱ – «Նոա»
  • «Փյունիկ» – «Շիրակ»

Կայացած 15 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 34 միավորով գլխավորում է «Արարատ-Արմենիան», որին հաջորդում են «Ուրարտուն», «Փյունիկը» և «Ալաշկերտը», որոնք 29-ական միավոր ունեն։ Գործող չեմպիոն «Նոան» 23 միավոր է հավաքել ու 5-րդն է։

Փետրվարի 27-ին առաջնությունը գրեթե եռամսյա դադարից հետո պետք վերսկսվեր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026