FAF. «ՀՖՖ նախագահը սպառել է իրեն» 🎥

FAF. «ՀՖՖ նախագահը սպառել է իրեն» 🎥

14/10/2024 - 15:15

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա (0:2) հանդիպումից հետո «Հայկական առաջին ճակատ» (FAF) երկրպագուական միավորման մի շարք անդամներ հավաքվել են ՀՖՖ գրասենյակի առջև ու հանդիպում են պահանջել կառույցի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ` ցանկանալով պարզաբանում ստանալ նրանից։

Չստանալով որևէ պատասխան` FAF-ի համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանը հանդես է եկել կոչով.

«ՀՖՖ նախագահը չեկավ մեզ հետ հանդիպման: Հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական տվեց, բայց դա մեզ բավարար չի: Մենք նրա հրաժարականը կանխատեսում էինք՝ այս խաղի արդյունքից ելնելով: Ինչպես 9 տարի առաջ, այնպես էլ հիմա հավաքվել ենք այստեղ, ունենք հարցեր և պետք է ստանանք պարզաբանուներ ՀՖՖ նախագահից: Ցանկանում ենք պարզաբանումներ ստանալ հայկական ֆուտբոլի տարբեր ասպեկտների մասին՝ մանկապատանեկան ֆուտբոլի, ակադեմիաների, ընդհանուր կոմունիկացիայի բացակայության վերաբերյալ:

Լրատվամիջողները կփաստեն, որ ՀՖՖ նախագահը վերջին տարիներին ազատ ասուլիս չի ունեցել: FAF-ն աջակցել է Արմեն Մելիքբեկյանին՝ հայկական ֆուտբոլում դրական փոփոխություններ ունենալու ակնկալիքներով, ուզել ենք, որ լավ լինի հայկական ֆուտբոլում, բայց, ցավոք, այդ փոփոխությունները չենք տեսել: Մեզ շատ են մեղադրել մեր գործողությունների պատճառով, տարբեր կարծիքներ կան՝ որ «Նեմեցի» ժամանակ այսպես ենք արել, Արմեն Մելիքբեկյանի ժամանակ ձայն չեք հանում: Մեր դիրքորոշումը եղել է այն, որ ցանկացած ֆեդերացիայի պետք է տալ ժամանակ: Ֆեդերացիան կարող է սխալվել մեկ անգամ, երկու-երեք անգամ:

Մեր մասով միշտ ցանկացել  ենք աջակցել ֆեդերացիային ցանկացած հարցով, որպեսզի ստացվի, անցկացրել ենք տարատեսակ ակցիաներ, հանդիպումներ, խորհուրդներ, բայց եկել ենք այն իրավիճակին, որ ՀՖՖ նախագահը նույնիսկ չի գալիս մեզ հետ հանդիպման` հարցերի պարզաբանման: Սա առաջին դեպքը չի, պարզ է դառնում, որ ՀՖՖ նախագահը չի ցանկանում մեզ հետ հանդիպել: Այս պարագայում կարծում ենք, որ ՀՖՖ նախագահը պետք է հեռանա: Այլևս չենք կարծում, որ մեր նշած ասպեկտներում կլինի դրական փոփոխություններ: Կարծում ենք, որ ՀՖՖ նախագահը սպառել է իրեն»,- նշել է Ջանջոյանը, որի խոսքը մեջբերում է FAF-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո ուկրաինացի մանսագետ Ալեասանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023