FAF-ի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի հետ կապված
Ինչպես գիտենք՝ երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել, որն ընդունվել է ՀՖՖ գործկոմի կողմից։ Այս ամենի վերաբերյալ ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայկական առաջին ճակատ» (FAF) երկրպագուների շարժումը․
« Ինչպես արդեն հայտնի է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժական տվեց զբաղեցրած պաշտոնից` այդպիսով կատարելով «Առաջին Հայկական Ճակատի» հորդորներից մեկը։ Շնորհակալություն ենք հայտնում Արթուր Վանեցյանին կատարած աշխատանքի և ողջամիտ որոշման համար։
Մենք հետևողական ենք լինելու որպեսզի պատշաճ կերպով կատարվեն հաջորդ պահանջները` ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրացիա, գործադիր կոմիտեի արձակում, նոր ֆուտբոլային գործկոմի ձևավորում` առանց քաղաքական գործիչների և ակումբների սեփականատերերի։
Հնին վերադարձ այլևս չի լինելու»։