FAF-ը բողոքի հերթական ակցիաներն է իրականացրել 🎥
«Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուական ճակատը նոյեմբերի 2-ին Fastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպումների ժամանակ բողոքի հերթական ակցիաներն է իրականացրել։
Շարժման անդամները նախ «Արարատ» – «Փյունիկ» (0:2) հանդիպման ժամանակ ներխուժել են «Հանրապետական», ապա ԲԿՄԱ – «Արարատ-Արմենիա» հանդիպման (2:4) ժամանակ` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ։
FAF-ի անդամների կողմից հնչել են «հեռացի՛ր», «մինչև վերջ», «փոխենք հիմա, հաղթենք վաղը» և այլ վանկարկումներ։
Հիշեցնենք, որ FAF-ը Հայաստանի ազգային հավաքականի անհաջող մրցելույթներից հետո պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Նմանատիպ ակցիաներ իրականացվել են նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակի առաջև ու Fastex Պրեմիեր լիգայի այլ հանդիպումներում։
Տեսանյութերը` FAF-ի մամուլի ծառայության։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# FAF, Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայկական Առաջին Ճակատ