FAF. «Այս նախագահական ընտրություններում մեր առաքելությունը լինելու է հնի վերադարձի բացառումը»
«Առաջին հայկական ճակատակ» (FAF) երկրպագուների միավորում իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որը նվիրված է ՀՖՖ առաջիկա ընտրություններին․
«Շուրջ 1 ամիս առաջ FAF-ի նախաձեռնած 3 պահանջներից 2-ի՝ ՀՖՖ նախագահի և ՀՖՖ գործկոմի հրաժարականի իրականացումից հետո, FAF-ն ուներ ներքին կայացրած որոշում՝ ՀՖՖ նախագահական ընտրություններում պահպանելով չեզոքություն՝ հետամուտ լինել 3-րդ պահանջի կատարմանը՝ ֆեյք ՀԿ-ների ֆիլտրացման հարցին։
Ռուբեն Հայրապետյանի վերջին հարցազրույցից հետո, որտեղ վերջինս հանրային հաստատեց՝ Թովմաս Գրիգորյանին սատարելու և քարոզարշավին մասնակցելու մասին, կարող ենք փաստել՝ 3 տարի տևած մեր պայքարը Ռուբեն Հայրապետյանի դիկտատուրական կայսրության, վարած քաղաքականության, կեղտոտ բարքերի դեմ՝ հեղափոխությամբ ավարտված չէ և այն թևակոխում է վերջին՝ վճռորոշ փուլ։ Մեզ հասած տվյալներով քարոզարշավի ընթացքում ահաբեկվում են ինչպես ընտրությանը մասնակից ՀԿ նախագահներ, ՀԿ-ի ներկայացուցիչ պատվիրակներ, այնպես էլ ֆան շարժման ներկայացուցիչ անդամներ։ Այժմ կարող ենք փաստել Ռուբեն Հայրապետյանի և իր ամբողջ թիմի հնարավոր վերադարձը լինելու է Թովմաս Գրիգորյանի տեսքով։
Այս նախագահական ընտրություններում մեր առաքելությունը լինելու է հնի վերադարձի բացառումը։ Չունենալով մեր կողմից առաջադրված թեկնածու՝ ունենք որոշում ստեղծված իրավիճակում մեր աջակցությունը հայտնել Արմեն Մելիքբեկյանին, ով չի թաթախված եղել նախկինների կեղտոտ խաղերի մեջ և հավատում ենք, որ կարող է տանել հայկական ֆուտբոլը մաքրման ուղիով։ Արմեն Մելիքբեկյանի ֆուտբոլային ծրագրի տարբեր դրույթների և իր առկա թիմի մասով ունենք առարկություններ և վերջինիս ՀՖՖ նախագահ դառնալու դեպքում կներկայացնենք մեր տեսլականը, պահանջները իսկ կատարված աշխատանքի գնահատականը կտրվի որոշ խելամիտ ժամանակ ՀՖՖ նախագաի պաշտոնում աշխատելուց հետո»։
# FAF, Արմեն-Մելիքբեկյան, Թովմաս Գրիգորյան, ՀՖՖ