FA Cup. Մանչեսթեր Սիթիի ֆանտաստիկ comeback-ը Սուոնսիի նկատմամբ (տեսանյութ)
Անգլիայի Գավաթի խաղարկության (FA Cup) քառորդ եզրափակչում «Սուոնսին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»: «Քաղաքայինները» հաղթեցին 3:2 հաշվով:
Առաջին խաղակեսն ավարտվեց «կարապների» հաղթանակով՝ 2:0. աչքի էին ընկել Գրայմսը և Սելինան:
69-րդ րոպեին Ագուերոյի փոխանցումից հետո Բերնարդու Սիլվան կրճատել է հաշվի տարբերությունը: Մոտ 10 րոպե անց Սթերլինգի նկատմամբ խախտել են կանոնները տուգանային հրապարակում. Ագուերոյի հարվածից հետո գնդակը հետ է մղվել ուղղահայաց դարպասաձողից, դիպչել է դարպասապահին՝ հայտնվելով դարպասում. այդ գոլը գրանցվել է որպես ինքնագոլ: Հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Ագուերոն, ով ի դեպ խաղից դուրս վիճակում էր, բայց մրցավարները չնկատեցին, գլխի հարվածով դարձել է հաղթական գոլի հեղինակը:
Խոսեպ Գվարդիոլայի թիմը դուրս է գալիս FA Cup-ի կիսաեզրափակիչ, որի առաջին ուղեգիրը վաստակել է «Ուոթֆորդը»:
# Մանչեսթեր-Սիթի