FA Cup. Վուլվզն ու Յունայթեդը չպարզեցին հաղթողին, Լեսթերն ու Սիթին տարան վստահ հաղթանակներ?

FA Cup. Վուլվզն ու Յունայթեդը չպարզեցին հաղթողին, Լեսթերն ու Սիթին տարան վստահ հաղթանակներ?

05/01/2020 - 00:15

Անգլիայի գավաթի շրջանակում պայքարի մեջ են մտել Պրեմիեր լիգայի ակումբները։ Այսօր կայանում են 1/32 եզրափակչի հանդիպումները։

Մրցաշարի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ Երկրորդ լիգայի ներկայացուցիչ «Փորթ Վեյլ» ակումբի նկատմամբ։ «Քաղաքաբնակների» կազմից աչքի են ընկել Ալեքսանդր Զինչենկոն, Սերխիո Ագուերոն, Թեյլոր Հարվուդ-Բելիսը, ինչպես նաև Ֆիլ Ֆոդենը, իսկ հյուրերի կազմից՝ Թոմ Պոպը։

«Վուլվերհեմպտոնը» «Մոլինյու» մարզադաշտում ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Չնայած երկու թիմերի ունեցած պահերին՝ այդպես էլ չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ Խաղն ավարտվեց գոլազուրկ 0։0 հաշվով։

Թիմերի միջև վերախաղարկում տեղի կունենա ընդամենը 3 օր անց՝ հունվարի 7-ին, «Օլդ Թրաֆորդ մարզադաշտում»։

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լեսթերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վուիգանի» նկատմամբ։ «Աղվեսների» կազմից աչքի ընկավ Հարվի Բարսը, իսկ Թոմ Պիրսը դարձավ ինքնագոլի հեղինակ։

1/32 եզրափակչի շրջանակում կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Բորնմութ» 4։0 «Լութոն Թաուն»

«Ֆլիթվուդ» 1։2 «Պորթսմուտ»

«Բրայթոն» 0։1 «Շեֆիլդ Ուենսդեյ»

«Բրենթֆորդ» 2։1 «Սթոք Սիթի»

«Քարդիֆ» 2։2 «Կարլայլ Յունայթեդ»

«Օքսֆորդ Յունայթեդ» 4։1 «Հարթեփուլ Յունայթեդ»

«Պրեստոն» 2։4 «Նորվիչ»

«Ռեդինգ» 2։2 «Բլեքպուլ»

«Սաութհեմպտոն» 2։0 «Հադերսֆիլդ»

«Վոթֆորդ» 3։3 «Տրանմեր Ռովերս»

«Ֆուլհեմ» 2։1 «Աստոն Վիլլա»

«Բյորնլի» 4։2 «Պետերբորո Յունայթեդ»

«Բրիսթոլ Սիթի» 1։1 «Շրուսբերի Թաուն»

«Միլոուլ» 3։0 «Նյուփորթ»

«Ռոթերհեմ Յունայթեդ» 2։3 «Հալ Սիթի»

«Ռոչդեյլ» 1։1 «Նյուքասլ»

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023