FA cup. Չելսին հաջորդ փուլում է, իսկ Տոտենհեմը կրկին խնդիրներ ունի?

FA cup. Չելսին հաջորդ փուլում է, իսկ Տոտենհեմը կրկին խնդիրներ ունի?

26/01/2020 - 00:27

Անգլիայի գավաթի շրջանակում կայանում են 1/16 եզրափակչի հանդիպումները։

Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Լեսթերը» հյուրընկալվել էր Չեմպիոնշիփի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բրենթֆորդին»՝ հաղթելով նվազագույն՝ 0։1 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 3-րդ րոպեին հեղինակեց Կելեչի Իհեանաչոն։

Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է անկայուն ելույթների շարքը։ Ժոզեի Մոուրինոյի սաներն այս անգամ չկարողացան հաղթել «Սաութհեմպտոնին»։ «Սենթ-Մերի» մարզադաշտում կայացած խաղում կողմերը բաժանվեցին խաղաղությամբ՝ 1։1։

58-րդ րոպեին առաջ մղեց Հին Մին Սոնը, իսկ 87-րդ րոպեին Ռալֆ Հազնհյութլի սաներին պարտությունից փրկեց Սուֆիան Բուֆալը։ Այժմ կողմերը ստիպված կլինեն Լոնդոնում վերախաղրկում անցկացնել, որը տեղի կունենա փետրվարի 4-ին։

Լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսին», հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Հալլ Սիթիի» նկատմամբ։

Ֆրենկ Լեմպարդի սաների կազմից աչքի ընկան Միշի Բաթշուային և Ֆիկայո Տոմորին, իսկ տանտերերի կազմից՝ Կամիլ Գրոսիցկին։

Այսպիսով, «ազնվականները» պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչում։

1/16 եզրափակչի շրջանակում կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Բյորնլի» 1։2 «Նորվիչ»

«Վեսթ Հեմ» 0։1 «Վեսթ Բրոմվիչ»

«Քովենթրի Սիթի» 0։0 «Բիրմինգհեմ»

«Միլլոուլ» 0։2 «Շեֆիլդ Յունայթեդ»

«Նյուքասլ» 0։0 «Օքսֆորդ Յունայթեդ»

«Պորթսմութ» 4։2 «Բարնսլի»

«Ռեդինգ» 1։1 «Քարդիֆ»

ՔՊՌ 1։2 «Շեֆիլդ Ուենսդեյ»

«Նորթհեմպտոն» 0։0 «Դերբի Քաունթի»

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023