Չելսին կրկնել է 2005 թվականի ցուցանիշը
Անգլիայի գավաթի` Fa Cup -ի քառորդ եզրափակչում «Չելսին» երկու գնդակ ուղարկեց «Շեֆիլդի» դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։
Թոմաս Տուխելի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց հետո «կապույտներն» անց են կացրել 14 հանդիպում, որոնց մրջանակում տոնել են 10 հաղթանակ, ևս 4 հանդիպում ավարտել են ոչ-ոքի։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ը, այդ հանդիպումներից 12-ում «ազնվականները» սեփական դարպասն անառիկ են պահել, ավելին՝ վերջին 7 հանդիպումներում անընդմեջ «Չելսիի» մրցակիցներին չի հաջողվել գոլ խփել «ազնվականներին»։
Աղբյուրի հաղորդմամբ` վերջին անգամ «Չելսին» 7 անընդմեջ «չոր» հանդիպում էր անցկացրել 2005 թվականին։
Անընդմեջ «չոր» խաղերի առումով ակումբի ռեկորդը գրանցվել է հեռավոր 1905 թվականին։ Այդ տարի լոնդոնյան ակումբը 9 խաղ անընդմեջ գնդակ չի ընդունել սեփական դարպասը։
Վերջին շրջանում «Չելսիի» հաջող ելույթները, բնականաբար, իրենց դրական ազդեցությունն են թողել նաև ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում նրանց դիրքի վրա։ Ներկա պահին «ազնվականները» 29 խաղերից հետո վաստակել են 51 միավոր և եզրափակում են մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Fa cup, ԱՊԼ, Թոմաս ՏՈւխել, Չելսի