FA cup. Մանչեսթերյան ակումբները շանս չտվեցին մրցակիցներին, իսկ Լիվերպուլը ձեռքից բաց թողեց հաղթանակը?
Անգլիայի գավաթի շրջանակում 1/16 եզրափակիչը մոտենում է ավարտին։ Այսօր իրենց հանդիպումներն անցկացնրին անգլիական ֆուտբոլի առաջատար երեք ակումբներ։
Խաղային օրը բացեց «Մանչեսթեր Սիթին», որը սեփական հարկի տակ 4։0 հաշվով հեշտ հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ։ «Քաղաքայինների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Իլկայ Գյուդողանն ու Բերնարդու Սիլվան։
Մանչեսթերյան մյուս ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», նույնպես հեշտ հաղթանակ տարավ՝ հյուրընկալվելիս 6 անպատսխան գնդակ ուղարկելով «Տրանմեր Ռովերսի» նկատմամբ։
Օլե-Գունար Սուլշերի թիմին հաղթանակ պարգևեցին Հարի Մագուայերի, Դիեգո Դալոտի, Ջեյսի Լինգարդի, Ֆիլ Ջոնսի, Անտոնի Մարսիալի, ինչպես նաև Մեյսոն Գրինվուդի հեղինակած գնդակները։
«Լիվերպուլը», թեկուզ երկրորդ կազմով, սակայն պարտավորեր հաղթել Առաջին լիգայի ներկայացուցիչ «Շրուսբերի Թաունին»։ Յուրգեն Կլոպի սաները խաղի ընթացքում հաղթում էին 2։0 հաշվով, բայց չկարողացան խաղը հասցնել հաղթանակ ավարտին։
Մերսիսայդյան ակումբի կազմից գոլի հեղինակ է դարձել Քուրթիս Ջոնսը, իսկ Դոնալդ Լավը գրավել էր սեփական դարպասը։ Խաղի հերոս դարձավ Ջեյսոն Քամինգսը, ով դուրս գալով փոխարինման, դուբլի հեղինակ դարձավ, փրկելով իր թիմին պարտությունից։
Այսպիսով, մանչեսթերյան ակումբները դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ, իսկ «Լիվերպուլը» ստիպված կլինի անցկացնել վերախաղարկում։
# FA-Cup, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի