FA Cup. հայտնի դարձան 1/16 եզրափակչի բոլոր զույգերը
Երեկ՝ հունվարի 23-ին, կայացավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի վերջին վերախաղարկումը։ Նշանակությամբ երրորդ՝ Լիգա առաջինը ներկայացնող «Տրանմեր Ռովերսը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ ԱՊԼ-ի ներկայացուցիչ «Վոթֆորդի» նկատմամբ։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել էր 3։3 հաշիվը։
Այսպիսով, «Տրանմեր Ռովերսը» դարձավ 1/16 եզրափակչի վերջին մասնակիցը։
1/16 եզրափակչում ձևավորվել են հետևյալ զույգերը․
«ՔՊՌ» – «Շեֆիլդ Ուենսդեյ»
«Նորթհեմպտոն» – «Դերբի Քաունթի»
«Բրենթֆորդ» – «Լեսթեր»
«Բյորնլի» – «Նորվիչ»
«Վեսթ Հեմ» – «Վեսթ Բրոմվիչ»
«Միլլոուլ» – «Շեֆիլդ Յունայթեդ»
«Նյուքասլ» – «Օքսֆորդ Յունայթեդ»
«Պորթսմութ» – «Բարնսլի»
«Ռեդինգ» – «Քարդիֆ»
«Սաութհեմպտոն» – «Տոտենհեմ»
«Տրանմեր Ռովերս» – «Մանչեսթեր Յունայթեդ»
«Հալլ Սիթի» – «Չելսի»
«Մանչեսթեր Սիթի» – «Ֆուլհեմ»
«Շրուսբերի Թաուն» – «Լիվերպուլ»
«Բորնմութ» – «Արսենալ»
Հանդիպումները կկայանան հունվարի 25-27-ը։
# FA-Cup, Լեսթեր, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Նյուքասլ, Չելսի, Սաութհեմփթոն, Տոտենհեմ