Եվրո-2020. Ռոնալդուի բենեֆիսը, Ֆրանսիայի վստահ հաղթանակը ?
Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ:
Ֆրանսիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Անդորայի ընտրանուն. գոլերը խփել են Կոմանը, Լենգլեն և Բեն Յեդերը, իսկ Գրիզմանը դարձյալ վրիպել է 11 մետրանոցից:
Պորտուգալիայի ազգային թիմը հյուրընկալվելիս 5:1 հաշվով հաղթել է Լիտվայի ընտրանուն. Ռոնալդուն պոկեր է ձևակերպել, մեկ գոլ էլ խփել է Կարվալյուն:
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
Ալբանիա – Իսլանդիա՝ 4:2
Անգլիա – Կոսովո՝ 5:3
Լյուքսեմբուրգ – Սերբիա՝ 1:3
Մոլդովա – Թուրքիա՝ 0:4
Մոնտենեգրո – Չեխիա՝ 0:3