ESPN. «Մեսսին վերջին  խաղերին վնասվածքով է խաղում»

ESPN. «Մեսսին վերջին խաղերին վնասվածքով է խաղում»

04/02/2020 - 22:30

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ակումբի վերջին խաղերին մասնակցում է վնասվածքով։ Այս մասին տեղեկացնում է ESPN-ը։

32-ամյա արգենտինացուն անհանգստացնում է ազդրը, որի շրջանում ցավեր է ունեցել։ Երկարաժամկետ ապաքինում կամ բժշկական միջամտություն այս վնասվածքին անհրաժեշտ չէ, սակայն «Բարսելոնայի» մարզչական և բժշկական անձնակազմը հասկանում են, որ պետք է հետևել այս խնդրին, որպեսզի չխորանա։

Ըստ աղբյուրի՝ վնասվածքի հիմնական պատճառը կատալոնացիների նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի մարզումային նոր ծրագիրն է։ Կիկե Սետիենի օրոք թիմը գրեթե հանգստյան օրեր չի ունեցել՝ անցկացնելով ինտեսիվ մարզումներ։

Մեսսին հանգիստ չի տրվել, քանի որ ակումբում կադրային խնդիրների պակաս չկա։ «Կապտանռնագույններին» մինչև մայիս չի կարող օգնել Լուիս Սուարեսը, իսկ Ուսման Դեմբելեն անորոշ ժամանակով կրկին շարքից դուրս է մնացել։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023