Հայտնի են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացած վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի մրցակից զույգերը։
Այս փուլում կար մեկ բացառություն. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եղած քաղաքական լարվածության պատճառով «Զենիթը» և «Կրասնոդարը» առանձնացվել էին Կիևի «Դինամոյի» հետ հանդիպելու հնարավորությունից։
Այսպիսով, 1/8 եզրափակչում իրար հետ կմրցեն.
«Չելսի» – «Դինամո» Կ.
«Այնտրախտ» – «Ինտեր»
«Դինամո» Զ. – «Բենֆիկա»
«Նապոլի» – «Զալցբուրգ»
«Վալենսիա» – «Կրասնոդար»
«Սևիլիա» – «Սլավիա» Պ.
«Արսենալ» – «Ռեն»
«Զենիթ» – «Վիլյառեալ»