Իսպանացի գենետիկ. Կարող ենք կլոնավորել Մեսսիին և ստեղծել նրա նմանակին
Եվրոպայի գենային արխիվի նախագահ, գենետիկ Արկադի Նավարոն պատմել է, որ հնարավոր է կլոնավորել Լիոնել Մեսսիին.
«Մենք կարող ենք ստեղծել խաղացողի, ով շատ նման կլինի Մեսսիին: Կարող ենք կլոնավորում կատարել՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և ստանալ մեկին, ով կլինի կարծես նրա երկվորյակը:
Դա կարելի էր պատկերացնել այսպես. վերցնենք երկվորյակ եղբայրներ են ծնվել և նրանցից մեկին երկար ժամանակ սառեցված պահել են ժամանակավոր սենյակում: Իսկ 20-30 տարուց մենք նրան կկարողանայինք վերադարձնել նորմալ ժամանակաշրջան: Եթե ամեն ինչ լավ անցնի, ապա արդյունքն ադպիսին կլինի:,- ասել է Նավարոն Esports SER Catalunya-ի հետ զրույցում:
# Լիոնել-Մեսսի