Գործարքը կայացած է. Միլան Շկրինյարը կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում
«Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, սլովակ պաշտպանը փարիզյան ակումբի շարքերն ազատ գործակալի կարգավիճակով համալրելու է 2023/24 մրցաշրջանի մեկնարկից առաջ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ Շկրինյարի տարեկան աշխատավարձը կլինի 11 մլն եվրո։
Ռոմանոն հաստատում է, որ «Պարի Սեն-Ժերմենը» 27-ամյա պաշտպանին փորձել է գնել ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն գործարքի հարցում չի կարողացել համաձայնության հասնել «Ինտերի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` «ներաձուրիները» գործարքի դիմաց պահանջել են 20 մլն եվրո, այն ինչ ՊՍԺ-ն պատրաստ է եղել վճարել միայն 12-14 մլն։
Նշենք, որ Շկինյարը նույնպես հաստատել է, որ տեղափոխվելու է ՊՍԺ.
«Այո՛, դա ճիշտ է, ես պայմանագիր եմ կնքել ՊՍԺ-ի հետ։ Այժմ սպասում եմ, որ ակումբները համաձայնության հասնեն»,- Շկրինյարի խոսքերը մեջբերում է Ռոմանոն։
Հավելենք, որ Միլան Շկրինյարն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 242 հանդիպում` դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Միլան Շկրինյար, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո