Գործարքը կայացած է. Կիմ Մին Ջեն տեղափոխվում է Բավարիա
«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն կարիերան կշարուանկի «Բավարիայի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։
Մյունխենյան ակումբն «աձուրիներին» վճարելու է հարավկորեացի ֆոտբոլիստի գործող պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որը 50 մլն եվրո է։
Ըստ նախնական տեղեկությունների` այդ հրաժարագնի կետը գործում է միայն հուլիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։
Սպասվում է, որ 26-ամյա պաշտպանը «ռեկորդ մայսթերի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը, նախքան հարկերի վճարումը, լինելու է 10-12 մլն եվրո։
Ակնկալվում է, որ «Բավարիան» այս գործարքի մասին պաշտոնապես կհայտարարի միայն Լուկա Էրնանդեսի վաճառքից հետո, ով, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։
Հավելենք, որ Կիմ Մին Ջեն ճանաչվել էր իտալական Ա սերիայի 2022/23 մրցաշրջանի լավագույն պաշտպան։
Ավելացնենք, որ հարավկորեացի պաշտպանը «Նապոլիի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 45 խաղում դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Կիմ Մին Ջե, Նապոլի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո