Diario Sport. ՊՍԺ-ն զգուշացրել է Բարսելոնային, որ Ռեալը 2020 թվականին կփորձի գնել Մբապեին

Diario Sport. ՊՍԺ-ն զգուշացրել է Բարսելոնային, որ Ռեալը 2020 թվականին կփորձի գնել Մբապեին

06/09/2019 - 12:15

«Ռեալը» դեռ մտադիր է ձեռք բերել «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեին:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «մայրաքաղաքայինները» զգուշացրել են «Բարսելոնային» որ մադրիդցիները հետաքրքրված են 20-ամյա հարձակվողով և 2020 թվականի ամռանը կփորձեն ձեռք բերել վերջինիս:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շփվել է ֆուտբոլիստի հետ և համոզել է նրան տեղափոխվել մադրիդյան ակումբ:

Հենց Մբապեին ձեռք բերելու ցանկությամբ էր պայմանավորված այն, որ «Ռեալը» հրաժարվեց պայքարել Նեյմարի տրանսֆերի համար:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023