Derby d’italia, Լիվերպուլ vs Ռոջերս, Բարսելոնա vs Սևիլիա․ այս և այլ հետաքրքիր հանդիպումներ այս weekend-ին

Derby d’italia, Լիվերպուլ vs Ռոջերս, Բարսելոնա vs Սևիլիա․ այս և այլ հետաքրքիր հանդիպումներ այս weekend-ին

05/10/2019 - 17:16

Այս weekend-ից հետո ակումբային ֆուտբոլը կգնա երկշաբթյա ընդմիջման՝ հավաքականների խաղերով պայմանավորված։ Առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր հանդիպում, որոնք արժե դիտել և վայելել այս շաբաթ և կիրակի օրերին։

Սկսենք ԱՊԼ-ից

«Լիվերպուլ» – «Լեսթեր» (5․10, 18։00, Հ2)

Մերսիսայդյան ակումբը փորձելու է հերթական մրցարջանն անընդմեջ նվաճել բաղձալի գավաթը, որը նրանք չեն նվաճել ավելի քան 30 տարի։ Կարծես՝ անիծված լինի իրենց համար այդ գավաթը։

«Լիվերպուլը» բավականին վստահ է սկսել այս մրցաշրջանը։ Կայացած 7 խաղերից հետո Յուրգեն Կլոպպի սաները տոնել են նույնքան հաղթանալն և գլխավորում են մրցաշարային աղյուսյակը։

Իսկ ահա Բրենդան Ռոջերսը փորձում է շարունակել «Լեսթերյան հրաշք» կոչվածը։ «Լեսթերը» ԱՊԼ-ի 7 խաղերից պարտվել են ընդամենը 1-ում, 2 հանդիպում ավարտել են ոչ-ոքի, իսկ մնացած դեպքերում ուժեղ են գտնվել մրցակիցներից։ Այս «Լեսթերն» ի զորու է տեղ զբաղեցնել լավագույն քառյակում՝ հաշվի առնելով «Յունայթեդի», «Արսենալի» և «Չելսիի» ոչ ստաբիլ ելույթները։

Կհաջողվի արդյո՞ք Բրենդան Ռոջերսին կանգնեցնել իր նախկին թիմի հաղթարշավը, թե՞ այս մրցաշրջանում «Լիվերպուլն» իրոք անկասելի է լինելու ներքին առաջնությունում։ Կհաջովի՞ ֆանտաստիկ Ջեյմի Վարդիին կրկին գրավել թոփ վեցնյակի թիմերի դարպասը, թե՞ ոչ։

Այս և այլ նմանատիպ հարցերի պատասխանները կստանանք այսօր 18։00-ին։

«Մանչեսթեր Սիթի» – «Վուլվերհեմպտոն» (6.10, 17:00)

Նախորդ մրցաշրջանի հայտնություններից մեկը՝«Վուլվզը»այս տուրում հյուր կգնա գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ «Վուլվզը», ի տարբերություն նախորդ մրցածրջանի, կարծես թե չի ձգում համատեղ պայքարը ԵԼ-ում և ԱՊԼ-ում և կայացած 7 հանդիպումներից հետո վաստակած 7 միավորով զբաղեցնում է ընդամենը 14-րդ հորիզոնականը։

«Քաղաքայիններն» էլ մրցաշրջանի մեկնարկում հասցրել են իրենց հիմնական մրցակցից հետ մնալ 5 միավորով։

Կարճ ասած՝ երկու թիմերն էլ իրենց երկրպագուներին ապացուցելու շատ բան ունեն այս խաղում։

Լա Լիգա

«Ռեալ Մադրիդ – «Գրանադա» (5.10, 18:00)

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց հանդիպելու են մրցաշարային աղյուսակի առաջատարները։ «Ռեալին» տեսնել մրցաշարայաին աղյուսակը գլխավորելիս, իհարկե, նորմալ է, սակայն «Գրանադան», իրոք, մրցաշրջանը ֆանտաստիկ է մեկնարկել,հասցնելով արտագնա հաղթանակներ տոնել Էսպանյոլի(0:3) և Սելտայի (0:2) նկատմամբ, ինչպես նաև տանը հաղթել են ոչ ավել, ոչ պակաս կատալոնական «Բարսային» (2:0)՝ այդ հանդիպումներում բաց չթողնելով գեթ մեկ գնդակ։

Կհաջողվի արդյո՞ք «Գրանադային» շարունակել նման փառահեղ արդյունքները, թե՞ «Ռեալն» այս մրցաշրջանում կենտրոնանալու է ներքին գավաթները նվաճելու վրա։

«Բարսելոնա» – «Սևիլիա» (6.10, 23:00)

Միանշանակ Լա Լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը։ «Բարսան» մրցաշրջանը մեկնարկել է իր համար անսովոր ոչ ստաբիլ մրցելույթներով։ Անկցացրած 7 խաղում կապտանռնագույնները հավաքել են 13 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ հասցնելով ոչ-ոքի խաղալ Օսասունայի հետ, պարտվել Բիլբաոյի Ատլետիկին և Գրանադային։ Սակայն, նախորդ չորեքշաբթի ՉԼ-ի շրջանակներում Ինտերին հաղթելուց հետո հույս ունենք, որ կատալոնական ակումբը կվերգտնի իր խաղը՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ շարք է վերադարձել ոսկե գնդակի հնգակի դափնեկիրը։

«Սևիլիան» էլ Խուլիեն Լոպետեգիի գլխավորությամբ բավականին վստահ էր մեկնարկել մրցաշրջանը, և նույնիսկ մի պահ միանձնյա գլխավորում էին մրցաշարային աղյուսյակը, սակայն «Ռեալից» և Էյբարից կրած պարտություններից հետո մի փոքր զիջեցին դիրքերը և այժմը վաստակած 13 միավորով «Բարսայի» և «Ռեալ Սոսյեդադի» հետ կիսում են 4-6-րդ հորիզոնականները։

Ա Սերիա

«Ինտեր» – «Յուվենտուս» (6.10, 23:00)

Այս weekend-ի իսկական զարդը կդառնա derby d’italia-ն՝ եզրափակելով խաղային շաբաթը։ Այս հանդիպման նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացնում այն փաստը, որ «Ինտերը» Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ անցկացրած 6 հանդիպումներում ցույց է տվել 100%-անոց արդյունք և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսյակը՝ 2 միավորով գերազանցելով «Ծեր Սենյոռային»։

Այս երկու թիմերի միջև հանդիպումները միշտ թեժ պայքարում են անցնում՝ անկախ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքից, և վստահ եմ՝ կդառնա ֆուտբոլային շաբաթվա իսկական զարդը։

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023