Քրիստիան Էրիկսենն առաջին գոլը խփեց չարաբաստիկ ուշագնացությունից հետո🎥
Դանիայի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում Ամստերդամում մրցում է Հոլանդիայի ընտրանու դեմ։
46-րդ րոպեին դանիացիների կազմից փոխարինման դուրս եկավ Քրիստիան Էրիկսենը, ով 48-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, կրճատեց հաշվի տարբերությունն ու այն դարձրեց 2:3։
Նշենք, որ 30-ամյա կիսապաշտպանի համար սա առաջին գոլն էր չարաբաստիկ ուշագնացությունից ու սրտի կանգից հետո, որը նա տարել էր 2021 թ. հունիսի 12-ին` Եվրո-2020-ի շրջանակում Ֆինլանդիայի դեմ կայացած հանդիպման ժամանակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, ընկերական-հանդիպումներ, Հոլանդիայի հավաքական, Քրիստիան-Էրիկսեն