Պաշտոնական. Դե Լիգտը տեղափոխվեց Յուվենտուս
«Յուվենտուսը» հայտարարել է «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին ձեռք բերելու մասին:
19-ամյա պաշտպանի տրանսֆերի արժեքը կազմել է 75 միլիոն եվրո. գումարը կվճարվի 5 տարվա ընթացքում:
«Այաքսը» ևս 10,5 միլիոն եվրո կարող է ստանալ հավելավճարի տեսքով:
Դե Լիգտի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
https://twitter.com/i/status/1151747123693727749 # Այաքս, Մատեյս-դե-Լիգտ, Յուվենտուս, տրանսֆերներ