Դալիչ. «Ի՞նչ պետք է աներ Լիվակովիչը, ո՞ւր կարող էր նա գնալ»
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում Խորաթիայի հավաքականը 0:3 հաշվով զիջեց Արգենտինային` լքելով հետագա պայքարը։
Հանդիպումից հետո խորվաթների գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը դժգոհել է այն սպասարկող մրցավարական անձնակազմից.
«Ըստ իս` 11-մետրանոց չկար։ Ի՞նչ պետք է աներ Լիվակովիչն այդ դրվագում, ո՞ւր կարող էր նա գնալ։
Եթե սա ինչ-որ նոր օրենք է, մեզ նախապես կարող էին տեղյակ պահել»,- Դալիչի խոսքերը մեջբերում է Jutarnji list-ը։
Հիշեցնենք, այդ հանդիպման 34-րդ րոպեին խորվաթների դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց «ալբիսելեստեի» հարձակվող Խուլիան Ալվարեսի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն 11-մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Լեո Մեսսին` բացելով հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Դոմինիկ Լիվակովիչ, Զլատկո Դալիչ, Լեո Մեսսի, Խորվաթիայի հավաքական, Խուլիան Ալվարես, Մունդիալ-2022, Քաթար-2022