Ռեշֆորդը ցանկանում է ՄՅՈւ-ում ստանալ շաբաթական 200 հազար ֆունտից ավելի
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի շտապում ակումբի հետ երկարացնել պայմանագիրը:
21-ամյա հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառը: ՄՅՈւ-ն պայմանագիրը մեկ տարով ավտոմատ երկարացնելու իրավունք ունի:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, կողմերի միջև նախնական բանակցություններն անցել են հաջող: Սակայն Ռեշֆորդի շրջապատում կասկածներ են առաջացել, երբ սկսել են լուրեր շրջանառվել, որ ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Բարսելոնան»:
Ռեշֆորդի ներկայացուցիչները ցանկանում են մի շարք պայմանների պահպանում: Խոսքը շաբաթական 200 հազար ֆունտից ավելի աշխատավարձի մասին և երաշխիքի, որ ֆուտբոլիստը կմնա մանչեսթերյան ակումբի հարձակման գործող անձը:
Ռեշֆորդն ԱՊԼ-ի այս մրցաշրջանի 28 խաղերում խփել է 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:
# Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ