Daily Mail. Զենիթը բանակցություններ է վարում Կովաչիչի տրանսֆերի համար

Daily Mail. Զենիթը բանակցություններ է վարում Կովաչիչի տրանսֆերի համար

17/04/2019 - 18:29

«Ռեալի» կիսապաշտպան Մաթեո Կովաչիչը հետաքրքրում է «Զենիթին»:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 24-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչները բանակցում են ֆուտբոլիստի ռուսական ակումբ տեղափոխվելու մասին:

Կովաչիչն ընթացիկ մրցաշրջանը վարձակալության հիմունքներով անցկացնում է «Չելսիում» և լոնդոնցիների մարզիչ Մաուրիսիո Սարին կցանկանար պահել նրան թիմի կազմում:

Սակայն «Չելսին» չունի ֆուտբոլիստի պայմանագրի գնաման իրավունք և տրանսֆերն էլ հնարավոր է այն դեպքում, եթե անգլիական ակումբը խուսափի ՖԻՖԱ-ի կողմից դրված տրանսֆերային արգելանքից:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համաձայն է վաճառել Կովաչիչին: Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն այս շաբաթ բանակցություններ են անցկացրել և աշխատում են հնարավոր տրանսֆերի վրա:

Կովաչիչը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 28 խաղերում կատարել է 2 գոլային փոխանցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023