ՊՍԺ-ում Covid-19-ի համաճարակ է․ վարակակիրների թվում է նաև Նեյմարը

ՊՍԺ-ում Covid-19-ի համաճարակ է․ վարակակիրների թվում է նաև Նեյմարը

02/09/2020 - 23:27

Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբի երեք ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունքն է ցույց տվել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ լուրից հետո ակումբի բոլոր ֆուտբոլիստները և անձնակազմը պետք է հանձնեն ՊՇՌ թեստ։

 L’Équipe-ին և Sky Sports-ին հաջողվել է պարզել, թե փարիզյան ակումբի որ ֆուտբոլիստներն են վարակվել կորոնավիրուսով։ Այդ ֆուտբոլիստներն են Նեյմարը, Լեանոդրո Պարեդեսը, ինչպես նաև Անխել դի Մարիան։ Այս ֆուտբոլիստները միասին հանգստանալիս են եղել Իբիցիայում, սակայն արդեն վերադարձել են ակումբի մարզաբազա։ Այժմ ֆուտբոլիստները պետք է 7 օրով ինքնամեկուսանան։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023