Կոուտինիոյի ու Ինգսի բենեֆիսը. Աստոն Վիլլան քարը քարի վրա չթողեց Սաութհեմպտոնին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։
Հանդիպման մեծ մասում Սթիվեն Ջերարդի թիմն ուներ մեծ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ տանտերերը մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։
Հանդիպման հերոսներ դարձավ Ֆիլիպե Կոուտինիոն ու Դանի Ինգսը։
Բրազիլացի կիսապաշտպանն իր անվան դիմաց գրանցեց 1 գոլ ու 1 գոլային փոխանցում, իսկ Ինգսը` 1 գոլ ու 2 գոլային փոխանցում։
Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Օլի Վոթկինսն ու Դուգլաս Լուիսը։
Այս հաղթանակից հետո «Վիլլան» վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
«Սաոթհեմպտոնը», 35 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Դանի Ինգս, Դուգլաս Լուիս, Սաութհեմփթոն, Սթիվեն Ջերարդ, Օլի Վոթկինս, Ֆիլիպե Կոուտինիո