Corriere dello Sport․ «Ոսկե գնդակի» դափնեկիր կդառնա Ռոնալդուն
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի վինգեր Կրիշտիանու Ռոնալդուն հաղթող կդառնա «Ոսկե գնդակ-2019»-ի դափնեկիր։ Այս մասին է հայտնում The Sun-ը՝ հղում անելով Corriere dello Sport-ին։
Ըստ աղբյուրի՝ France Football-ի պատվիրակությունն արդեն այցելել է Թուրին, որտեղ հանդիպել են անձամբ խաղացողի և «Յուվեի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ։
Նշենք, որ France Football-ի այսօրվա համարում հրապարակվել է ԿՌ7-ի հարցազրույց, որն, ըստ աղբյուրների, նվիրված է Ռոնալդուի 6-րդ ոսկե գնդակին։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին Փարիզում։
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Ոսկե-գնդակ