Մեսսին Իսպանիայի գավաթի եզրափակիչներում բացարձակ ռեկորդ է սահմանել
Copa del Rey -ի եզրափակչում «Բարսելոնան» 4։0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»՝ 31-րդ անգամ դառնալով Իսպանիայի գավաթակիր։
Կատալոնական ակումբի կազմից այդ խաղում երկու գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, ինչի շնորհիվ Copa del Rey-ի եզրաափակիչների շրջանակում բացարձակ ռեկորդ է սահմանել։
Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, Մեսսին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է հեղինակել Իսպանիայի գավաթի 7 տարբեր եզրափակիչներում։
Այդ շարքն արգենտինացի ֆուտբոլիստը սկսել է դեռևս 2008/09 մրցաշրջանում, երբ եզրափակչում գրավեց նույն «Ատլետիկ Բիլբաոյի» դարպասը՝ օգնելով իր թիմին հաղթել 4։1 հաշվով։
Մեսսին իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է դուբլի հեղինակ դառնում Իսպանիայի գավաթի եզրափակիչներում։ Առաջին անգամ Մեսսին եզրափակչում դուբլի հեղինակ դարձել 2014/15 մրցաշրջանում, երբ նա երկու գնդակ ուղարկեց կրկին «Ատլետիկի» դարպասը։
Ընդհանուր առմամբ, արգենտինացի ֆուտբոլիստն Իսպանիայի գավաթի եզրափակիչների շրջանակում անցկացրել է 10 հանդիպում՝ 7 անգամ տիրանալով գավաթին։
Հավելենք, որ Լեո Մեսսին Իսպանիայի գավաթի շրջանակում անցկացրել է 80 հանիպում՝ դառնալով 56 գոլի հեղինակ․ նա մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Իսպանիայի գավաթ, Լեո Մեսսի