Copa del Rey. Սևիլիան ֆուրորի ենթարկվեց?
Իսպանիայի գավաթի շրջանակում կայացավ 1/8 եզրափակչի վերջին հանդիպումը, որի շրջանակում Սեգունդայի ներկայացուցիչ «Միրանդեսը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Սևիլիային»։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մաթեուս Այասը, մեկ գնդակ էլ հեղինակեց Ալավարո Ռեյը։ Խաղի ընթացքում «Միրանդեսը» վաստակեց նաև 11 մետրանոց հարված, սակայն Ալվարո Պենյայն վրիպեց նշակետից։
Անդալուսական ակումբին հաջողվեց միայն խաղավարտին մոտ խփել հեղինակության գնդակ․ աչքի ընկավ Նոլիտոն։
Այսպիսով, «Միրանդեսը» դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ՝ դառնալով Սեգունդայի միակ ներկայուցիչը, ով մնացել է պայքարի մեջ։ Քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև «Գրանդան», «Ատլետիկ Բիլբաոն», «Վալենսիան», «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Վիլլառեալը», «Ռեալ Սոսիեդադը։ Նշենք նաև, որ 1/4 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 31-ին։
# Copa del Rey, Բարսելոնա, Մաթեուս Այաս, Միրանդես, Նոլիտո, Ռեալ Մադրիդ, Սևիլիա, Վալենսիա, Վիլլառեալ