REMONTADA!!! Բարսան հերթական գերդրամատիկ Comeback-ն է անում՝ դուրս գալով եզրափակիչ🎥
Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey -ի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։
Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում անդալուսական ակումբը հաղթել էր 2։0 հաշվով։
Ինչ վերաբերվում է պատասխան խաղին, ապա այն ակտիվ մեկնարկեցին «Բարսայի» ֆուտբոլիստները, ովքեր արդեն 11-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում էլ Ռոնալդ Կումանի սաներն ունեին առավելություն, սակայն չկարողացան երկրորդ գնդակն ուղարկել Տոմաշ Վացլիկի պատշպանած դարպասը։
Խուլիեն Լոպետեգիի սաներն էլ առաջին կեսի մեծ մասում հիմնականում պաշպանվում էին և գրեթե ոչնչով աչքի չընկան։
Երկրորդ խաղակեսում էլ պատկերը նույնն էր․ «կապտանռնագույնները» գրոհում էին, իսկ «Սևիլիան» պաշտպանվում, սակայն , ինչպես ամպրոմ անապմ երկնքում, հյուրերը 73-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։
Գնդակին մոտեցավ Լուկաս Օկամպոսը, սակայն արգենտինացի վինգերի հարվածից հետո «Բարսային» փրկեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։
Այդ դրվագից հետո էլ կատալոնական ակումբը տիրում էր նախաձեռնությանը, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում խփել երկրորդ գնդակը և վերականգնել առաջին խաղում կորցրածը, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր։
Երբ թվում էր՝ «Սևիլիան» դիմացավ «բլաուգրանասի» ճնշմանը և կպարտվի մեկ գնդակի տարբերությամբ, ինչը բավարար կլինի երկու խաղերի արդյունքում Copa del Rey-ի եզրափակիչ դուրս գալու համար, հանդիպման 90+4-րդ րոպեին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները խփեցին երկրորդ գնդակը։
Կումանի թիմը հարձակման աջ եզրից անկյունային հարվածի իրավունք էր վաստակել, որի խաղարկումից հետո գրոհը երկրորդ տեմպ ստացավ, ինչից հետո Անտուան Գրիզմանը գնդակը բարձր փոխանցումով ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ էլ Ժերար Պիկեն գլխի դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 2։0՝ խաղը տեղափոխվելով լրացուցիչ ժամանակ։
Հավելենք, որ նախքան Պիկեի գոլը, անդալուսական ակումբը մնացել էր 10 ֆուտբոլիստներով, քանի որ կոպիտ խաղի համար երկրորդ անգամ դեղին քարտով պատժվեց Ֆերնանդոն՝ հեռացվելով խաղադաշտից։
Լրացուցիչ ժամանակի հենց մեկնարկում էլ «Բարսելոնայի» տղաները դիմակայության հաղթողի նժարը թեքեցին իրենց կողմը։ 95-րդ րոպեին Ժորդի Ալբայի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գլխի հիանալի հարվածով «կապտանռնագույններին» առաջ մղեց Մարտին Բրեյթվեյթը։
Լրացուցիչ ժամանակի մնացած հատվածում էլ «Բարսան» վերահսկում էր խաղի ընթացքը և փակել էր «Սևիլիայի» բոլոր ճանապարհները։ Խաղում այլևս դարպասի գրավումներ չարձանագրվեցին։
Այսպիսով, «Բարսելոնան», դիմակայության առաջին խաղում 0։2 հաշվով պարտվելուց հետո, տպավորիչ Comeback է իրականացնում՝ «Նոու Կամպ» մարզադաշտում հաղթելով 3։0 հաշվով։ Ռոնալդ Կումանի թիմը դուրս եկավ Իսպանիայի գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Լևանտե» – «Ատլետիկ Բիլբաո» զույգի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Իսպանիայի գավաթ, Լուկաս Օկամպոս, Մարտին Բրեյթվեյթ, Ուսման-Դեմբելե, Սևիլիա