Ատլետիկն ու Լևանտեն չորոշեցին հաղթողին․ ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում 🎥
Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey -ի կիսաեզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ատլետիկը» սեփական հարկի տակ ընդունեց «Լևանտեին»։
Բավական հակասական առաջին խաղակես ստացվեց, քանի որ տանտերերը 45 րոպեների ընթացքում մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեցին 7 հարված, որոնցից 3-ը դիպում էին և չկարողացան գրավել «Լևանտեի» դարպասը։
Դրան հակառակ՝ հյուրերն ընդամենը մեկ հարված կատարեցին․ այն դիպուկ էր, որնցշ էլ պսակվեց գոլով, ինչը հնարավորություն տվեց «Լևանտեի» ֆուտբոլիստներին ընդմիջման գնալ հաղթողի դերում։
26-րդ րոպեին խփած գոլն իր անվան դիմաց գրանցեց կիսապաշտպան Գոնսալո Մելերոն։
Երկրորդ խաղակեսում կարելի է փաստել, որ տևական ժամանակ հարված կատարում էին միայն «Բիլբաոյի» տղաները, որնց ջանքերը, ի վերջո, 58-րդ րոպեին ավարտվեցին գոլով։ Այն հեղինակեց իսպանացի պաշտպան Ինիգո Մարտինեսը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։
Խփած գոլից հետո Մարսելինո Գոնսալո Տորալի տղաները նետվեցին առաջ՝ հաջողությունը զարգացնելու, սակայն նրա տղաների հարվածները կամ շեղ էին ընթանում, կամ իր թիմին փրկում էր «Լևանտեի» դարպասապահ Դանի Կարդենասը։
Ակնհայտ էր, որ բասկյան ակումբի ֆուտբոլիստները ցանկանում էին թիմերի միջև պատասխան հանդիպմանը ներկայանալ հաղթողի կարգավիճակով, սակայն նրանց ջանքերն այդպես էլ չտվեցին ցանկալի արդյունք։
Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 5-ին` «Լևանտեի» հարկի տակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Գոնսալո Մելերո, Ինյիգո Մարտինես, Լևանտե, Մարսելինո-Գարսիա-Տորալ