Copa del Rey. Սեգունդա Բ-ի ակումբը գերխոշոր անակնկալ է մատուցում․ Ատլետիկոն լքում է պայքարը🎥

Copa del Rey. Սեգունդա Բ-ի ակումբը գերխոշոր անակնկալ է մատուցում․ Ատլետիկոն լքում է պայքարը🎥

06/01/2021 - 23:06

Անցնող օրերին մեկնարկել է Իսպանիայի թագավորական գավաթի` Copa del Rey-ի 2020/21 խաղարկության 1/32 եզրափակիչը։

Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց Իսպանիայի նշանակությամբ երրորդ դիվիզիոնը՝ Սեգունդա Բ-ն ներկայացնող «Կոռնելիայի» դեմ։

Գրանցվեց գերխոշոր անակնկալ․ Դիեգո Սիմեոնեի սաները գրեթե հիմնական կազմով պարտվեցին իրենցից կարգով ակնհայտ թույլ մրցակցին։ «Կոռնելիան» հաղթեց 1։0 հաշվով, իսկ հանդիպման միակ գոլը 7-րդ րոպեին խփեց Ադրիան Խիմենես Գոմեսը։

Հատկանշական է, որ «Ատլետիկոյի» կազմից հադնիպմանը մասնակցում էին Ռենան Լոդին, Խոսե Մարիա Խիմենեսը, Ավգուստո Ֆելիպեն, Ջեֆրեյ Կոնդոգբիան, Լուկաս Տորեյրան, Սաուլ Նիգեսը, Ժոաո Ֆելիշը, ինչպես նաև Անխել Կոռեան, կարճ ասած, կազմի հիմնական կորիզը, սակայն, նույնիսկ այդ կազմը չկարողացավ գեթ մեկ դիպուկ հարված հասցնել մրցակցի դարպասին։ Կատարված բոլոր 15 փորձերը կամ փակվել են «Կոռնելիայի» պաշտպանների կողմից կամ էլ շեղ են ընթացել։ «Կոռնելիան» էլ իր հերթին կատարել է 6 դիպուկ հարված, և սա այն դեպքում, երբ «հնդկացիների» պաշտպանությունն աշխարհում համարվում է լավագույններից մեկը։

Նշենք, որ «Կոռնելիան» հանդես է գալիս Սեգունդա Բ-ի A խմբում և կայացած 9 խաղերից հետո վաստակել է 11 միավոր և 11 ակումբների շրջանակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Այսպիսով, «Ատլետիկոն» պարտվեց և լքեց պայքարը, իսկ «Կոռնելիան» հանդես կգա մրցաշարի 1/16 եզրափակիչում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023