Copa del Rey. Ռեալին մի փոքր չբավականացրեց անհավանական comeback իրականացնել?

Copa del Rey. Ռեալին մի փոքր չբավականացրեց անհավանական comeback իրականացնել?

07/02/2020 - 00:15

Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչում շարունակվում է անակնկալների շարքը։ Պայքարը լքեց նաև գավաթի հիմնական ֆավորիտներից՝ «Ռեալ Մադրիդը»։ «Արքայական» ակումբը սեփական հարկի տակ 3։4 հաշվով անհավանական խաղում պարտվեց «Ռեալ Սոսիեդադին»։

Կողմերի միջև առաջին խաղակեսը հիմնականում անցավ հանգիստ պայքարում։ Երկու թիմերն էլ ունեին որոշակի պահեր։ «Սերուցքայինների» գրոհներն ավելի վտանգավոր էին, սակայն Ալեխանդրո Ռեմիրոն հիանալի գործեց որոշ դրվագներում։

22-րդ րոպեին հյուրերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Խաղի հերոս Ալեքսանդր Իսակի հարվածից հետո անհաջող գործեց Ալֆոնս Առեոլան, վրա հասած Մարտին Էդեգորի ճանապարհն էլ չփակեցին պաշտպանները, ում հարվածից հետո գնդակ դիպավ Էդեր Միլիտաոյին և Առեոլայի ոտքերի արանքով հայտնվեց դարպասում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը ֆուրորի ենթարկեց մադրիդցիների պաշտպանությունը՝ երկու անգամ դառնալով գոլի հեղինակ։ Նախ 54-րդ րոպեին Անդեր Բարենեչեայի եզրից կատարած փոխանցումից հետո Ալեքսանդր Իսակը կիսամկրատաձև հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ, ապա 56-րդ րոպեին շվեդ հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 0։3։

59-րդ րոպեին Մարսելոն մեկ գնդակ կրճատեց «Ռեալի» համար՝ գրավելով դարպասապահի մոտակա անկյունը։ Սակայն, 69-րդ րոպեին «արքայական» ակումբի պաշտպանությունը կրկին ձախողվեց։ Ալեքսանդր Իսակի փոխանցումից հետո Միկել Մերինոն տուգանային հրապարակում հեշտությամբ գրավեց Առեոլայի դարպասը։

79-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը «Ռեալին» վերադարձրեց խաղ, սակայն, մրցավարը դիտելով կրկնապատկերը, չեղարկեց գոլը։ 81-րդ րոպեին «Ռեալին» կրկին հաջողվեց աչքի ընկնել․ այս անգամ գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն։ Մրցավարի կողմից ավելացված 90+3-րդ րոպեին Նաչոն գոլերի տարբերությունը կրճատեց նվազագույնի՝ հույս արթնացնելով «արքայական» ակումբի մոտ։ «Ռեալը» փորձեց փրկել խաղը և տեղափոխել լրացուցիչ ժամանակ, սակայն մնացած 3 րոպեում դարպասի գրավում այլևս չգրանցվեց։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023