Copa del Rey. Ատլետիկը երկար սպասեց իր պահին և պատժեց Բարսելոնային?

Copa del Rey. Ատլետիկը երկար սպասեց իր պահին և պատժեց Բարսելոնային?

07/02/2020 - 02:04

Իսպանիայի Արքայական գավաթի շրջանակում անակնկալներին վերջ չկա։ Պայքարը լքեց նաև կատալոնական «Բարսելոնան»՝ հյուրընկալվելիս 1:0 հաշվով պարտվելով «Ատլետիկ Բիլբաոյին»։

Հանդիպումը հիմնականում աչքի ընկավ դեղին քարտերի առատությամբ և կոպիտ խաղով, իսկ գոլային պահեր գրեթե չկային։ Ինչպես սպասվում էր՝ խաղն անցավ «Բարսելոնայի» վերահսկմամբ, որն առնվազն երկու անգամ կարող էր գրավել մրցակցի դարպասը։ Սակայն, Լեո Մեսսիի և Անտուան Գրիզմանի հարվածներից հետո փայլուն խաղաց բասկյան ակումբի դարպասապահ Ունայի Սիմոնը։

Թվում էր՝ հանդիպմանը անհրաժեշտ կլինի լրացուցիչ ժամանակ, սակայն Իբայի Գոմեսի եզրից կատարած փոխանցումից հետո 90+3-րդ րոպեին Ինյակի Վիլիամսը գլխով կատարած փայլուն հարվածով իր թիմին դուրս բերեց մրցաշարի կիսաեզրափակիչ։

«Ատլետիկն» ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» նկատմամբ նմանատիպ հաղթանակ արդեն տարել էր, երբ Լա լիգայի 1-ին տուրի շրջանակում հաղթական գնդակը խփեց 89-րդ րոպեին։ Այն ժամանակ նույնպես գրանցվեց 1։0 հաշիվը։

Այսպիսով, Արքայական գավաթի կիսաեզրափակչում հայտնվեցին «Միրանդեսը», «Գրանադան», «Ռեալ Սոսիեդադը» և «Ատլետիկ Բիլբաոն»։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023