Copa America-2019. Հանգույցի շեմին. ի՞նչ սպասել
Հարավային Ամերիկայի (Copa America) 2019 թվականի խաղարկությունը թևակոխում է վճռական փուլ: Եզրափակչի ուղեգիրն են վիճարկելու երկու զույգեր՝ Բրազիլիա – Արգենտինա և Չիլի – Պերու:
Հարցերի հարցը
Ընթացիկ խաղարկության գլխավոր հարցերից մեկը հետևյալն է. կկարողանա՞ արդյոք Մեսսին իր հավաքականի հետ դառնալ չեմպիոն:
Արգենտինա – Բրազիլիա հանդիպումը միգուցե կենտրոնականն է ամբողջ առաջնությունում: Կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ մրցաշարն անցկացվում է Բրազիլիայում: Բնական է, «պենտակամպիոնները» ֆավորիտ են հանդիսանում այս դիմակայությունում:
Մյուս զույգը
Չիլին և Պերուն վիճարկելու են եզրափակչի մյուս ուղեգիրը: Այս զույգի ֆավորիտը Copa America-ի գործող չեմպիոնն է՝ Չիլին: Հիշեցնենք, որ 2016 թվականին չիլիացիները 11 մետրանոց հարվածաշարով հաղթեցին արգենտինացներին:
Նշենք, որ Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը կայանալու է հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Երևանի ժամանակով 4:30-ին: Չիլի – Պերու հանդիպումը ուղիղ 24 ժամ անց՝ հուլիսի 3-4-ի 04:30-ին: Հավելենք նաև, որ եզրափակիչը կայանալու է հուլիսի 7-ին:
# Copa-America, Ամերիկայի-Գավաթ-2019