Հալանդն անհավանական է. Ման. Սիթին տպավորիչ comeback արեց Քրիսթալ Փելասի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին»` «Էթիհադ» մարզադաշտում, մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։
Հանդիպմումը բավական անհաջող մեկնարկ ունեցավ «քաղաքաբնակների» համար, ովքեր առաջին կեսից հետո զիջում էին 0:2 հաշվով։
Խաղի հաշիվն արդեն 4-րդ րոպեին բացվեց Ջոն Սթոունզի ինքնագոլից, իսկ 22-րդ րոպեին աչքի ընկավ Յոաքիմ Անդերսենը։
Այդուհանդերձ, երկորդ կեսում Պեպ Գվարդիոլայի սաները կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու տպավորիչ comeback անել` հաղթելով 4:2 հաշվով։
«Սիթիի» կազմից փայլեց Էրլինգ Հալանդը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ գնդակ էլ խփեց Բերնարդու Սիլվան։
Նշենք, որ նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 4 խաղում դարձել է արդեն 6 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Արծիվները», 4 միավորով, 13-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բերնարդու Սիլվա, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, Յոհաքիմ Անդերսեն, Պեպ Գվարդիոլա, Քրիսթալ Փելես