Comeback-ը շատ մոտ էր! «Բարսան» խոշոր հաշվով հաղթեց «Ատլետիկոյին», բայց դուրս չեկավ եզրափակիչ 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամ Նաու» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան գրանդն առավելության էր հասել 4:0 հաշվով։
«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Մարկ Բերնալը, գոլ խփեց նաև Ռաֆինիան։
Այսպիսով, չնայած խոշոր հաշվով պարտությանը` «Ատլետիկոն» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Ատլետիկ Բիլբաո» – «Ռեալ Սոսիեդադ» դիմակայության հաղթողի դեմ։
«Բարսելոնան» դուրս մնաց մրցաշարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml