Դրամատիկա. Մանչեսթեր Սիթին՝ դարձյալ Անգլիայի Լիգայի Գավաթի հաղթող (տեսանյութ)

Դրամատիկա. Մանչեսթեր Սիթին՝ դարձյալ Անգլիայի Լիգայի Գավաթի հաղթող (տեսանյութ)

24/02/2019 - 23:21

Կայացավ Անգլիայի Լիգայի Գավաթի (Carabao Cup) եզրափակիչը, որում մրցեցին «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: Հետխաղյա 11 մետրանոցների ընթացքում ավելի դիպուկ գտնվելու շնորհիվ հաղթեց «Մանչեսթեր Սիթին»: Գվարդիոլայի գլխավորած թիմը 2-րդ անգամ անընդմեջ դարձավ այս Գավաթի հաղթող:

Հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0:0: Լրցացուցիչ երկու խաղակեսերում ևս գոլ չխփվեց: Շատ հետաքրքիր դրվագ էր երկրորդ լրացուցիչ խաղակեսի վերջին րոպեին. թեթև վնասվածք ստացա Կեպա Արիսաբալագային փոխարինելու որոշում էր կայացված. Կաբալերոն արդեն պատրաստ էր խաղադաշտ մտնել, բայց հիմնական դարպասապահը հրաժարվեց, ինչը նյարդայնացրեց լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին. Կաբալերոն լքեց պահեստայինների նստարանը՝ հեռանալով հանդերձարան:

11 մետրանոցների արդյունքում 4:3 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթին»: Հաղթական մոտեցումը կատարեց Ռահիմ Սթերլինգը:

11 մետրանոցների ընթացքում պատկերը հետևյալն էր.
* ✅ – գոլ, ❌- վրիպում.
Ժորժինյո – ❌, Գյունդողան – ✅, Ասպիլիկուետա – ✅, Ագուերո – ✅, Էմերսոն – ✅, Սանե – ❌, Դ. Լուիս – ❌, Բ. Սիլվա – ✅, Ազար – ✅, Սթերլինգ – ✅



Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023