Սիթին շատ ուժեղ էր․ Հալանդն ու ընկերները դուրս մնացին պայքարից🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հիշեցնենք, որ կողմերի միջև մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում մանկունյական ակումբը հաղթել էր 2։1 հաշվով։
Էդին Թերզիչի սաները, հասկանալով, որ այլևս կորցնելու շատ բան չունեն, հանդիպման հենց մեկնարկից նետվեցին առաջ՝ կորցրածը հետ բերելու, ինչը նրանց բավական արագ հաջողվեց․ 15-րդ րոպեին «Բորուսիայի» ֆուտբոլիստները բազմաքայլ գրոհ անցկացրին, ինչի արդյունքում Ջուդ Բելինգհեմը բացեց այս հանդիպման հաշիվը։
Ի դեպ, 17-ամյա ֆուտբոլիստը դարձավ Չեմպիոնների լիգայի շրջանակում դորտմունդյան ակումբի կազմում գոլ խփած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Խաղի օրն անգլիացի կիսապաշտպանը 17 տարեկան, 9 ամսական և 16 օրական էր։
Բաց թողած գոլից անմիջապես հետո «քաղաքաբնակները» տիրեցին նախաձեռնությանը և տարածքային ու խաղային առավելություն էին ստացել, սակայն նախքան ընդմիջմանը ոչ մի կերպ չհաջողվեց խփել պատասխան գնդակը։
Նպաստավոր դիրքերից մի քանի անգամ վրիպեցին Կևին դե Բրոյնեն, Ռիյադ Մարեզը, Ֆիլ Ֆոդենը, Ալեքսանդր Զինչենկոն, բայց տանտերերը դիմացան այդ ճնշմանը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։
Պեպ Գվարդիոլայի թիմը երկրորդ խաղակեսն էլ էր ակտիվ մեկնարկել, և 52-րդ րոպեին, ամեն դեպքում, հասավ իրենց նպատակին։ «Բորուսիայի» պաշտպան Էմրե Ջանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Կառլոս Դել Սեռո Գրանդեն, խորհրդակցելով VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերների հետ, նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ռիյադ Մարեզը։
Բաց թողած գոլից հետո մի պահ հանդիպման տեմպն ընկավ, ինչից էլ կարող էին օգնտվել «դեղինները»․ 69-րդ րոպեին Մարկո Ռոյսի իրացրած տուգանային հարվածի իրացումից հետո Մաթս Հումելսի հարվածից հետո գնդակը աա մի փոքր բարձր ընթացավ։
Դորտմունդցիները չխփեիցն, իսկ 75-րդ րոպեին «քաղաքաբնակները» հանեցին այս դիմակայության հաղթողի վերաբերյալ բոլոր կասկածները, քանի որ անկյունայինի խաղարկումից հետո Ֆիլ Ֆոդենն առաջ մղեց արդեն իր թիմին, իսկ դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 4։2՝ հօգուտ «Սիթիի»։
Բաց թողածա երկրորդ գոլը վերջնականապես կոտրեց «Բորուսիայի» ֆուտբոլիստներին, ովքեր չկարողացան այլևս ոչինչ առաջարկել մրցակցին, իսկ խաղն ավարտվեց «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 2։1։
Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի թիմն իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակի ուգեիր, որի շրջանակում կմրցի ՊՍԺ-ի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էդին Թերզիչ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ջուդ Բելինգհեմ, Ռիյադ Մարեզ, Ֆիլ Ֆոդեն