2021 թ․ առաջին քառորդի լավագույն ֆուտբոլիստներն` ըստ CIES-ի
Սպորտի միջազգային հետազոտությունների կենտրոնը՝ CIES -ն ամփոփել է 2021 թվականի առաջին քառորդի ֆուտբոլային արդյունքները՝ գնահատելով թոփ-5 առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներին։
Հետազոտությունների կենտրոնը յուրահատուկ մեթոդ է մշակել, որը թույլ է տալիս գնահատել ֆուտբոլիստների օգտակարությունը՝ անկախ այն բանից, թե որ դիրքում է հանդես գալիս նա։
CIES-ը գնահատել է թոփ-5 լիգաների 98 ակումբների բոլոր ֆուտբոլիստներին, սակայն վերջնական ցանկում հայտնվել են նրանք, ովքեր 2021 թվականի հունվարի 1-ից սկսած մասնակցել են նախատեսված հանդիպումների 2/3-ին։
Այդ գնահատման արդյունքում 2021 թվականի առաջին քառորդի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին։ Նա տարեսկզբից ի վեր դաշտում անցկացրել է 998 րոպե և 100 հնարավորից ստացել է 92․5 գնահատականը։
Արգենտինացի ֆուտբոլիստին հաջորդում են Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա») և Ժորժինիոն («Չելսի»), ովքեր ստացել են հավասար՝ 89․5 միավոր, իսկ լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․
4․ Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի») – 89․4 միավոր
5․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 89․3
6-7․ Նաբիլ Ֆեկիր («Բետիս») – 87․6
6-7․ Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ») – 87․6;
8․ Անդրե Սիլվա («Այնտրախտ») – 87․4
9․ Լորենցո Ինսինյե («Նապոլի») – 87
10․ Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ») – 86․4
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# CIES, Այնտրախտ, Անդրե Սիլվա, Բավարիա, Բարսելոնա, Բետիս, Բորուսիա-Դորտմունդ, Ժորժինիո, Լեո Մեսսի, Լորենցո Ինսինե, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Նաբիլ-Ֆեկիր, Նապոլի, Չելսի, Ջեյդոն-Սանչո, Ռեալ Մադրիդ, Ռոբերտ-Լևանդովսկի, Ռուբեն Դիաշ, Տոնի-Կրոս