Լևոն Արոնյանն այսուհետ կներկայացնի ԱՄՆ-ն
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցաշարերի հաղթող, աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանն այսուհետ հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի ներքո։
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, Լևոն Արոնյանի անձնական էջում արդեն փոխել է նրա դրոշը և հայազգի շախմատիստին ներկայացրել է որպես ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի անդամ։
Հավելենք, որ ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում ներկա պահին Արոնյանը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել, որ հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լևոն Արոնյան, Շախտյոր, ՖԻԴԵ