ՉԼ. Փարիզի կայսր Դի Մարիան հաղթեց իր նախկին թիմի դեմ ճակատամարտը, Յուվենտուս – Աթլետիկո՝ ոչ-ոքի ?
Չեմպիոնների լիգայի առաջին տուրի շրջանակում կայացան 6 հանդիպումներ:
Խաղային օրվա կենտրոնական հանդիպումը A խմբում էր՝ ՊՍԺ – «Ռեալ». տանտերերը հաղթեցին 3:0 հաշվով՝ «արքայական» ակումբի նախկին ֆուտբոլիստ Անխել դի Մարիայի դուբլի (14-րդ և 33-րդ րոպեներ) և ավելացված ժամանակում Մենյեի գոլի շնորհիվ:
B խմբում «Բավարիան» Կոմանի, Լևանդովսկիի և Մյուլերի գոլերի շնորհիվ 3:0 հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային»:
C խմբում «Մանչեսթեր Սիթին» 3 անպատասխան գնդակ ուղարկեց Դոնեցկի «Շախտյորի» դարպասը (գոլերը՝ Մահրեզ, Գյունդողան, Ժեզուս) :
Խմբի մյուս խաղում Զագրեբի «Դինամոն» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ատալանտայի» դարպասը:
D խմբում «Աթլետիկոն» ընդունել էր «Յուվենտուսին». հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Կուադրադոյի և Մատուիդիի գոլերին պատասխանել են Սավիչը և Էրերան, ով երկրորդ պատասխան գոլը խփել է հիմնական ժամանակի վերջին րոպեին:
Խմբի մյուս խաղում Լևերկուզենի «Բայերը» նույն հաշվով պարտվել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»:
# Աթլետիկո, Անխել-դի-Մարիա, Բավարիա, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ