Championat. «Զենիթը ձմեռային պատուհանի ժամանակ Ձյուբային չի վաճառել Տոտենհեմին»

Championat. «Զենիթը ձմեռային պատուհանի ժամանակ Ձյուբային չի վաճառել Տոտենհեմին»

03/02/2020 - 22:17

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Արտյոն Ձյուբան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր հայտնվել Լոնդոնի «Տոտենհեմում»։ Այս մասին տեղեկացնում է Championat.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուս հարցվողին ցանկացել է ձեռք բերել անձամ Ժոզե Մոուրինոն, ով ցանկացել է Ձյուբայի միջոցով փոխարինել վնասվածք ստացած Հարի Քեյնին։ Լոնդոնյան ակումբը դիտարկել է ինչպես վարձակալության, այնպես էլ խաղացողի ամբողջական տրանսֆերի գնման տարբերակները։

Սակայն, «Զենիթը» չի ցանկացել իր առաջատարներից մեկին վաճառել։ Բացի «Զենիթի» տեսակետից՝ տրանսֆերի կայացմանը խոչընդոտել է նաև այն փաստը, որ Արտյոմ Ձյուբան ռուսական ակումբի հետ նոր պայմանագրի հարցի շուրջ պայմանավորվածություն ունի։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023